Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային և արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը կարևորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանի ուղեկցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:










