Օդեսայում հարբած մայրը 8-րդ հարկից նետել է 9-ամսական դստերը

10:48 • 11.02.13

Ուկրաինայի Օդեսա քաղաքի «102» ծառայություն հաղորդագրություն է ստացվել, որ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի պատուհանից փոքրիկ երեխա է ընկել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
 

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ երեխային նետել են 9-հարկան շենքի 8-րդ հարկից։

 

Երեխան ստացված վնասվածքներից մահացել է տեղում։ Փոքրիկի մահվան համար մեղադրվում է նրա 26-ամյա մայրը։ Երիտասարդ կինը ձերբակալման ժամանակ գտնվել է հարբած վիճակում։ Բացատրել իր հրեշավոր արարքը նա չի կարողացել։