Հռոմի Պապը լքում է գահը, մինչև Զատիկ կընտրվի նոր Պապ (թարմացված)

15:07 • 11.02.13

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կլքի պապական գահը փետրվարի 28-ին, հայտնում է իտալական Corriere della Sera-ն: Ըստ Russia Today-ի՝ Բենեդիկտոս 16-րդն այդ մասին լատիներեն հայտարարել է կրոնական արարողություններից մեկի ժամանակ՝ Օտրանտո քաղաքի նահատակների սրբացման ընթացքում։

Այս լուրը հայտնվել է Վատիկանի ֆինանսավորման շուրջ սկանդալների ֆոնին:

 

Վերջին անգամ Հռոմի Պապը, հակապապերին չհաշված, գահից հրաժարվել էր 1415թ.-ին: Այն ժամանակ հրաժարական էր ներկայացրել Գրիգորիոս 12-րդ պապը:

 

Հռոմի Պապը գահից հրաժարվելու իրավունք ունի, ընդ որում՝ այդ գործընթացը որևէ մեկի հաստատման կարիքը չունի: Գահից հրաժարվելու միակ պայմանը պապի ազատ կամքն է:

 

86-ամյա Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն է, գահին է 2005-ի ապրիլից:


16:30

Վատիկանի Կնիքի ծառայության պետ Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ մինչև մարտի 20-ը՝ մինչ Սուրբ Զատիկ, հայտնի կդառնա նոր Հռոմի Պապը:

 

Հրապարակվել է նաև հայտարարության բուն տեքստը, որում Բենեդիկտոս 16-րդը նման որոշման պատճառ է նշում տարիքը, որը նրան թույլ չի տալիս կատարել իր առաքելությունը, իսկ իր հեռանալը որակում է «ի շահ եկեղեցու» արվող քայլ:

 

Հայտնի է դարձել նաև, որ սրբացման արարողության ժամանակ Պապի հայտարարությունը լսել են «լարված լռությամբ», իսկ Գերմանիայի և Իտալիայի իշխանություններին Բենեդիկտոս 16-րդի որոշման մասին հայտնի է դարձել հենց ԶԼՄ-ներից, այլ ոչ թե անմիջապես Պոնտիֆիկոսից: