Եվրոպական բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Հռոմի Պապի թեկնածուների վերաբերյալ
Բուքմեյքերական ընկերությունները սկսել են խաղադրույքներ ընդունել ապագա Հռոմի Պապի անվան և ազգության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Ներկա պահին բուքմեյքերների մոտ ֆավորիտ են համարվում նիգերիացի կարդինալ Ֆրենսիս Արինզեն և գանացի Պիտեր Տերկսոն, ինչպես նաև կանադական կարդինալ Մարկ Ուելլեն:
Մասնավորապես, բրիտանական «Ուիլյամ Հիլլ» բուքմեյքերական գրասենյակը հիմնական թեկնածու է համարում 80-ամյա Արինզեին: Նրա վրա խաղադրույքները ընդունվում են 2-ը 1-ի չափով: Նրան հաջորդում է Տերկսոնը (5-ը 2-ին):
Իսկ իռլանդական «Պեդդի Պաուեր» բուքմեյքերական գրասենյակը հիմնական հավակնորդ է համարում Ուելլեին: Նրա վրա խաղադրույքները ընդունվում են 5-ը 2-ի չափով: Նրան հաջորդում են Ֆ.Արինզեն և Տերկսոնը:










