Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի

10:10 • 11.02.13

«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 10-ին՝ ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 37/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: