Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը

09:08 • 11.02.13

Լուսանկարը՝ Ankakh.com–ի


Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 10-ին՝ ժամը 22.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի գոտուց և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 36 ML 721 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից (15մ) ընկել է գետը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1972 թ. ծնված Հ. Հակոբջանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կանխել գազի արտահոսքը: