Թալին-Մաստարա ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը

08:57 • 11.02.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 10 մ հեռավորությամբ), իսկ մերկասառույցի պատճառով 7 ավտոմեքենա խցանվել է:


Հրշեջ-փրկարարները բոլոր ավտոմեքենաները դուրս են բերել խցանումից: Զոհեր և վիրավորներ չկան: