Ամերիկյան հատուկ նշանակության զորքերում անօդաչուների անհապաղ անհրաժեշտություն է առաջացել (լուսանկարներ)
ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը (SOCOM) Boeing-ի կազմի մեջ մտնող Insitu ընկերությունից շտապ պատվիրել է 190 մլն ԱՄՆ դոլարի միջին հեռահարության հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հաղորդում է Flightglobal-ը հղում կատարելով ԱՄՆ ՊՆ-ին:
Թե կոնկրետ որ անօդաչուների մասին է խոսք գնում, չի հաղորդվում: Flightglobal-ը ենթադրում է, որ ԱՄՆ հատուկ նշանակության զորքերը կարող էին պատվիրել RQ-21 Integrator անօդաչուները: Բացի այդ, SOCOM-ի սպառազինության տակ արդեն դրված են Insitu-ի արտադրած ScanEagle ԱԹՍ-ները:
Սարքերի մատակարարումը պետք է ավարտվի 25 ամսվա ընթացքում:
Նոյեմբերին նաև հաղորդվում էր, որ SOCOM-ը որոշել է Northrop Grumman-ից գնել Firebird հետախուզական ԱԹՍ-ներ:










