ԱՄՆ-ում ոստիկանների սպանած նախկին ոստիկանի հայտնաբերման համար 1 մլն դոլար պարգևավճար են խոստացել
Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը դիմել է Կալիֆոռնիայի բնակիչներին՝ խնդրելով օգնել ոստիկանության նախկին սպա Քրիստոֆեր Ֆորներին գտնելու հարցում, ով կասկածվում է 3 մարդու սպանության համար։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրողին ոստիկանապետը 1 մլն դոլար պարգևատրում է խոստացել։
Դոները պատրաստվում էր վրեժ լուծել ոստիկանության շարքերից անարդար հեռացման համար։ Նրա մոտ հայտնաբերվել էր ավելի քան 40 նախկին գործընկերների անունների ցանկը, ում նա պատրաստվում է սպանել։ Այժմ այդ մարդիկ և նրանց ընտանիքները հատուկ հսկողության տակ են։
Հանցագործին փնտրում են Կալիֆոռնիա, Նևադա, Արիզոնա նահանգներում։
Փետրվարի 7-ին նախկին ոստիկանը սպանել էր իր գործընկերներից մեկին և վիրավորել ևս երկուսին։










