Ձերբակալվել է Զայցևի նորաձևության տան փոխտնօրենը

23:59 • 11.02.13

Փետրվարի 11-ի երեկոյան ձերբակալել են Զայցևի նորաձևության տան տնօրենի տեղակալին՝ վարձակալության պայմանագիրը կնքելու ժամանակ կաշառք ստանալու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ-ի մամլո ծառայությանը:


Փոխտնօրենը, ում անունը չի նշվում, կասկածվում է 100,000 ռուբլուց ավել գումար ստանալու մեջ, որը նախատեսված էր տարածքի վարձակալության մասին պայմանագրով:


Ըստ LifeNews կայքի տեղեկությունների, ձերբակալվածը Նիկոլայ Գոլովինն է:


Քրեական գործ հարուցելու գործը դեռևս քննարկվում է: