Մոսկվայում հայ տղամարդու ժամադրությունն ավարտվել է ողբերգությամբ

11:00 • 12.02.13

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Օլիվա» ռեստորանում օրեր առաջ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վնասվածքներ ստացած Արթուր Հակումյանը գտնվում է հիվանդասենյակում՝ ոստիկանների պաշտպանության ներքո, հայտնում է Life News-ը։

 

Փետրվարի 8-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցել է մոտ 40 մարդ, բայց նրանցից միայն մեկն է հայտնի ոստիկանությանը. դա 38-ամյա Արթուր Հակումյանն է։ Սակայն անձամբ Հակումյանը պնդում է, որ ինքը դարձել է փոխհրաձգության պատահական զոհ՝ հրազենային վնասվածքներ ստանալով 2 ոտքերին։

 

Life News-ի թղթակցի հետ զրույցում տղամարդը պատմել է, որ այդ օրն ինքը ռեստորանում սպասելիս է եղել մի աղջկա, սակայն երբ սկսել է փոխհրաձգությունը՝ փորձել է փախչել։

 

«Երբ վազեցի աստիճանների մոտ, այդ պահին կրակեցին 2 ոտքերիս։ Ես չհասցրեցի տեսնել կրակողների դեմքերը, սակայն վստահ եմ, որ նրանց չեմ ճանաչում»,- ասել է Հակումյանը։

Ներկայում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։