Մոսկվայում նոր «Բոինգ 777» օդանավը վթարային վայրէջք է կատարել մեկ շարժիչով

00:50 • 12.02.13

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք է իրականացրել Аэрофлот ընկերության ուղևորատար «Բոինգ 777-300ER» օդանավը, որը Բանկոկից Մոսկվա չվերթ էր իրականացնում: Սակայն իջնել կարողացել է միայն մեկ աշխատող շարժիչով, հաղորդում է Интерфакс-ը:


Օդանավի ինժեներատեխնիկական ծառայությունից Интерфакс-ին հայտնել են, որ որը Բանկոկ-Մոսկվա չվերթ իրականացնող «Բոինգ 777-300ER» օդանավի վրա, արդեն Մոսկվայի մոտակայքում աջ շարժիչի լրջագույն խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով շարժիչում վառելիքի արտահոսք է սկսվել, որից հետո այն անջատվել է: Օդանավի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:


Ինչպես հայտնի է դարձել, օդանավը, որը վթարային վայրէջք է կատարել, նոր է: Այն վերջերս է արտադրվել ամերիկյան Սիեթլ քաղաքի գործարանում:


Նախնական տվյալներով, օդանավը ոչ ավել քան մեկ շաբաթ է շահագործվել: