Դաղստանում սպանել են ոստիկանի 2 անչափահաս երեխաներին
Դաղստանում սպանել են ոստիկանի 2 անչափահաս երեխաներին, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:
Նախօրեին Դերբենտի շրջանի Բելիջի գյուղում տեղի ունեցած այս միջադեպի բերումով տասնյակ մարդիկ են հարցաքննվել: Իսկ ողբերգությունը տեղի է ունեցել ավազակային հարձակման հետևանքով. կողոպտիչները մտել են ուրիշ տեղ կնոջ հետ հյուր գնացած սերժանտ Խեյրուդին Ռամազանովի տուն, ենթադրել են, որ ՆԳՆ-ի աշխատակցի տանը մարդ չկա, սակայն տեսնելով 2 փոքր տղաներին, նրանց շատ վտանգավոր վկաներ են համարել:
300 000 ռուբլի տարած ավազակները դանակով սպանել են 11 և 12 տարեկան տղաներին: Տան տարբեր մասերում երեխաների դիակները հայտնաբերել են 2 ժամ անց վերադարձած ծնողները: Տեղեկություն կա 5 մարդու ձերբակալության մասին:










