Հյուսիսային Կորեան հրաժարվում է «խոնարհվել» ՄԱԿ-ի բանաձևերի առջև

22:22 • 12.02.13

Հյուսիսային Կորեան երբեք չի «խոնարհվի» իր միջուկային ծրագրի դեմ կայացվող բանաձևերի առջև, այսօր հայտարարել է Ժնևում ԿԺԴՀ-ի առաքելության առաջին քարտուղար Չժոն Յոն Ռենը, հաղորդում է INTERFAX-ը:

 

Նրա խոսքով, «կարելի էր բանակցություններ վարել Կորեական թերակզում խաղաղության և կայունության թեմաներով, սակայն ապամիջուկայնացումը` չքննարկել»:


ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության առաջին քարտուղար Չժոն Յոն Ռենի հայտարարությունը հնչել է ՄԱԿ-ի ԱԽ-ի անհապաղ նիստից անմիջապես հետո, որի ընթացքում երկրի միջուկային փորձարկումները դատապարտող բանաձև է ընդունվել: