FEMEN ակտիվիստուհիները մերկացել են Փարիզի Աստվածամոր տաճարում (լուսանկարներ)

16:40 • 12.02.13

Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներն ակցիա են իրականացրել Փարիզի Աստվածամոր տաճարում՝ ի պատիվ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրես» գործակալությանը հղումով։

 

Երեկ 85-ամյա Պապը հայտարարել էր, որ այլևս չի կարող գլխավորել կաթոլիկ եկեղեցին՝ ծերության պատճառով։

 

Զբոսաշրջիկների հետ խառնված 8 ակտիվիստուհիներ այսօր մտել են տաճար, որտեղ 9 նոր զանգեր են տեղադրվելու փետրվարի ընթացքում։ Հանելով երկար վերարկուները՝ կիսամերկ կանայք հարվածել են զանգերին և անգլերեն բղավել. «Պապն այլևս չկա»։

 

Նրանց մարմիններին գրված է եղել՝ «ո՛չ հոմոֆոբիային», «ցտեսություն Բենեդիկտոս», «Հավատի ճգնաժամ»։
Իրավիճակին միջամտել են տաճարի անվտանգության աշխատակիցները և նրանց փողոց հանել, սակայն մոտ 10 րոպե նրանք այնտեղ կարգախոսներ են վանկարկել՝ աջակցություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանին՝ միասեռականներին երեխաներ որդեգրելն արտոնող օրենքի համար։