Իրանը հայտարարել է, որ միջուկային վառելիք է ստեղծել ռեակտորի համար
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ինքնուրույն միջուկային վառելիք ստեղծել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ պատրաստ են դիվանագիտական ճանապարհով լուծել միջուկային խնդիրը, սակայն Թեհրանը պետք է ընտրություն կատարի։
Միջնորդ «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կկայանա փետրվարի 26-ին՝ Ալմաթիում։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվում Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ցանկանում է, որ հանդիպումներն անցնեն լուրջ օրակարգով։










