Ճապոնիայում ձերբակալել են 70-ամյա մարմնավաճառների շահագործած կնոջը
Ճապոնիայում ձերբակալել են ոմն Ռիսակո Յոկոտայի, ով մեղադրվում է տարեց մարդկանց հասարակաց տների ապօրինի ցանց աշխատեցնելու համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Այդ հաստատություններում տքնել են 70-ամյա «սիրո քրմուհիներ», հայտնում է տեղի ոստիկանությունը:
Յոկոտայի հասարակաց տներից մեկում առնվազն 10 կանայք են աշխատել՝ 40-70 տարեկան: Հաստատության հաճախորդներն են եղել երկու սեռերի թոշակառուներ:
Երկու տարում այս հասարակաց տների 50-ն անց տիրուհին 530 հազար դոլարից ոչ պակաս եկամուտ է ունեցել:










