ՄԱԿ-ը ստուգում է Հս. Կորեայում միջուկային փորձարկման վերաբերյալ տեղեկությունը
ՄԱԿ-ը ստուգում է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումների վերաբերյալ տեղեկությունները։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին։
«ՄԱԿ-ում տեղյակ են այս հարցի շուրջ մամուլում տարածված հաղորդագրությունների մասին և լրացուցիչ տեղեկատվություն են հավաքում»,-ասել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հյուսիսային Կորեան, նախնական տվյալներով, միջուկային զենքի ստորգետնյա փորձարկում էր իրականացրել։
Reuters-ը տեղեկացնում է, որ այդ մասին վկայում են գրանցված ստորգետնյա ցնցումները։
Ամերիկացի և ճապոնացի մասնագետները նշում են, որ սեյսմոլոգիական երևույթները գրանցվել են տեղի ժամանակով 10։57-ին և թույլ են տալիս խոսել դրա արհեստական ծագման մասին։










