Նորզելանդացի օրենսդիրն առաջարկել է երիտասարդ մուսուլմաններին ինքնաթիռ չթողնել
Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Պրոսերը, ելնելով անվտանգության նկատառումներից, առաջարկել է 19-35 տարեկան երիտասարդ մուսուլմաններին թույլ չտալ արևմտյան ավիաընկերությունների ինքնաթիռները նստել, հայտնում է Взгляд-ը։
Սակայն այս առաջարկն իսկական սկանդալ է առաջացրել. Ազգայնական կուսակցության պատգամավորին քննադատել են թե՛ գործընկերները, թե՛ հասարակության լայն շերտերը։
Իսկ Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը երիտասարդ մուսուլմաններին ինքնաթիռներից օգտվելն արգելելու առաջարկն անվանել է պարզապես «կապիկություն»։










