ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Հս. Կորեայի խնդրով

15:16 • 12.02.13

լուսանկարը՝ Reuters-ի

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների խնդրով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը:

 

Ակնհայտ է, որ քննարկվելու են Փհենյանի դեմ նոր պատժամիջոցները: Իսկ Հյուսիսային Կորեայում առանց այդ էլ սարսափելի տնտեսական իրավիճակ է: Պատժամիջոցներով բնակչության հետագա աղքատացումը Կիմ Չեն Ընին կամ նրա կարծիքի վրա ազդողներին կարող է ստիպել ավելի վճռական գործել:

 

Փակ շրջան է ստացվում. Հյուսիսային Կորեային օգնելը վատ է, վատ է նաև չօգնելը: Փհենյանում հենց այս շահարկումն են անում միջազգային հանրության հետ բանակցություններում: Կա նաև Չինաստանը, որը դեռ Կորեային համարում է իր դաշնակիցը, գրում է աղբյուրը:

 

2006-ից ի վեր սա արդեն 3-րդ միջուկային փորձարկումն է Հյուսիսային Կորեայում: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների գնահատականով՝ այս փորձարկումը կրկնակի ավելի հզոր է եղել, քան 2009-ինը: