Նորագավիթում «Մերսեդես Բենց»–ից սնդիկանման զանգվածով ներարկիչ են հայտնաբերել

09:50 • 12.02.13

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարի 11-ին՝ ժամը 01.55-ին, ծառայության կատարելիս, Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ կանգնեցրել են 1984 թ. ծնված Մհեր Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ, աջ առջևի դռան բաց պահոցից հայտնաբերվել և առգրավվել է ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված:

 

Մհեր Գ.-ն հայտարարել է, որ Կապան քաղաքում ներարկիչով սնդիկն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ, որ Երևանում փոխանցի վերջինիս ծանոթին, որը իրեն զանգահարելու է:

 

Մհեր Գ.-ն և ուղևորներ` 1985 թ. ծնված Գարեգին Հ.-ն ու 1986 թ. ծնված Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: