Ղրղըզստանի նախկին նախագահ Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

14:50 • 12.02.13

Ղրղըզստանի ռազմական դատարանն այսօր 24 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին, իսկ նրա եղբայր՝ Պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Ժանիբեկ Բակիևին՝ ցմահ բանտարկության, հայտնում է Взгляд-ը։

 

Դատարանի վճռի համաձայն՝ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածի հատկանիշերով։

 

Կուրմանբեկ և Ժանիբեկ Բակիևները ներկայում թաքնվում են ղրղըզական արդարադատությունից Բելառուսի տարածքում։