Պուտինը ցանկանում է պետական պաշտոնյաներին զրկել արտասահմանյան բանկերում հաշիվներ ունենալուց

12:13 • 12.02.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել օրինագիծը, որով պաշտոնյաներին արգելվում է հաշիվ ունենալ արտասահմանյան բանկերում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Խորհրդարանի ստորին պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրենքը պետք է պետական ծառայողններին, նրանց կանանց և երեխաներին արգելի հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում։

 

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորները որոշել էին փոփոխություններ մտցնել այն օրինագծի մեջ, որն արգելում էր արտասահմանում անշարժ գույք և օտարերկրյա բանկերում հաշիվներ ունենալ։ Առաջին ընթերցմամբ ընդունված սահմանափակումները տարածվում էին միայն պետական պաշտոնյաների, զինծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։

 

Այժմ Պետդուման ցանկանում է արգելքը տարածել նաև Կենտրոնական բանկի, Կենսաթոշակային և այլ ֆոնդերի աշխատակիցների և դատարանների վրա։