ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:14 • 12.02.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:


Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: