Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 32-ամյա կնոջ

09:32 • 12.02.13

«Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 11-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: