Հս. Կորեան միջուկային փորձարկման մասին տեղյակ է պահել ԱՄՆ-ին և Չինաստանին. Հրվ. Կորեան անհանգստացած է
Առաջիկայում Հարավային Կորեան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից միջուկային փորձարկում իրականացնելու կապակցությամբ, տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters գործակալությանը հղումով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աղբյուրը հայտարարել է, որ այսօր Հյուսիսային Կորեայի տարածքում միջուկային փորձարկում է տեղի ունեցել, նշելով, որ կազմակերպությունը տեղեկացվել է փորձարկման մասին։
«Հարավային Կորեան տեղեկացրել է մեզ միջուկային փորձարկման մասին (ԿԺԴՀ-ի տարածքում)»,-ասել է աղբյուրը։
Հարավային Կորեայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դեռևս նախօրեին տեղեկացրել էր ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանություններին երրորդ միջուկային փորձարկումն անելու ծրագրի մասին։










