ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատել է Հյուսիսային Կորեայի գործողությունները

21:36 • 12.02.13

Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի անդամները խիստ քննադատել են փետրվարի 12-ին Սանջիբաեգամ քաղաքի մոտակայքում իրականացված միջուկային փորձարկումները, որոնք իրականացրել էր Հյուսիսային Կորեայի Պաշտպանության նախարարությունը՝ դա համարելով ՄԱԿ-ի բանաձևերի կոպիտ խախտում: Այս մասին գրում է РБК-ն:


ՄԱԿ-ի ԱԽ-ն նշում է, որ բանաձևում, որը միաձայն ընդունվել էր անցյալ ամիս՝ 2012 թվականի դեկտեմբերին հյուսիսկորեական հրթիռի արձակման հետքերով, նախազգուշացվում էր «էական միջոցառումների» կիրառման մասին, եթե կատարվեն նոր միջուկային փորձարկումներ:


«Այս պարտավորություններին համաձայն, Անվտանգության Խորհրդի անդամներն անհապաղ աշխատանքներ են սկսում համապատասխան միջոցառումների մշակման ուղությամբ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը առաջարկել է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որի հիմնական պատճառ է հանդիսացել անցկացված փորձարկումները:


Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեայում տեղի էր ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Մասնագետները նշել էին, որ սեյսմիկ ակտիվությունը «ձեռագործ աշխատանք» է, իսկ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր երկրաշարժի «յուրահատկության» մասին, որից հետո կարծիք էին հայտնել, որ ատոմային զենք է փորձարկվել:


Ավելի ուշ Փհենյանը հայտարարել էր, որ հաջողությամբ փորձարկել էին փոքր ատոմային ռումբ: Ըստ Հարավային Կորեայի մասնագետների գնահատականների՝ պայթյունը հզորությունը կազմել է 6-7 կիլոտոննա:


ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի արտահերթ նիստը հրավիրվել էր Սեուլի նախաձեռնությամբ: