ԱՄՆ-ում իրավաբաններն ապացուցել են դատապարտյալի անմեղությունը 30 տարի անց

14:12 • 12.02.13

Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի մի բնակիչ, ով 30 տարի առաջ դատապարտվել էր 99 տարվա ազատազրկման մի կնոջ դաժան սպանության համար, երկուշաբթի անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ 

 

58-ամյա Ռանդոլֆ Արլիջը 1984թ. մեղավոր էր ճանաչվել Քերոլայն Արմսթրոնգին ավելի քան 40 դանակի հարված հասցնելու համար։

Գրեթե 30 տարի անց, շնորհիվ տղամարդու մազի ԴՆԹ-ի անալիզի արդյունքների, որը գտնվել է նրա մեքենայում, փաստաբաններին հաջողվել է ապացուցել մեկ այլ անձի առնչությունը հանցագործությանը և Արլիջի անմեղությունը։

 

Ուսումնասիրելով նոր փաստերը՝ դատավոր Ջեյմս Լագոմարսինոն որոշում է կայացրել ազատ արձակել անմեղ դատապարտյալին, ով կյանքի կեսից ավելին անցկացրել է բանտում։