Վանաձորում 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է փողոցում կնոջ ոսկյա շղթան հափշտակելու համար

09:45 • 12.02.13

Ոստիկանության Վանաձորի բաժին փետրվարի 9-ին՝ ժամը 18.45-ին, դիմել է 36-ամյա մի կին և հաղորդում տվել, որ փետրվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, անհայտ անձը, Վանաձորի Պարույր Սևակի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: 


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նույն օրը տուժող կինն Ավետիսյան փողոցում նկատել և ճանաչել է տվյալ անձին և դիմել է Ոստիկանություն:


Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.00-ին, Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել կնոջ մատնանշած անձը:


Ոստիկանությունում պարզվել է, որ 1990 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն է: ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Անդրանիկ Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: