Կարծում եմ՝ մինչև փետրվարի 25-ը ինձ կձերբակալեն. Վարդան Սեդրակյան (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կարծում է, որ իրեն մինչև փերտվարի 25-ը կձերբակալեն, այս մասին էպոսագետը հայտարարել է երեկ «Երկիր Մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրին հյուրընկալվելիս:
Հաղորդման տեսաձայնագրությունը տեղադրված է Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա ներկայացված է որպես ՀՀ չորրորդ նախագահ:
Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ,ըստ նրա, ինչու է մամուլը Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով կալանավորված անձանց և Վարդան Սեդրակյանի միջև փորձում կապեր գտնել, նախագահի թեկնածուն ասում է, որ ի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։
«Երբ տվյալներ կլինեն, միջազգային դիտորդները հեռացած կլինեն Հայաստանից՝ իրենց կարծիքներով»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն՝ նշելով, որ հստակ տեսնում է քաղաքական պատվեր:
Նա այս մասին եզրակացրել է լրագրողների իրեն տված հարցերից, որոնք, հայտարարեց, որ կարող էին դուրս գալ միմիայն նախաքննական մարմնից:
Հիշեցնենք, որ մամուլով հաղորդվեց , որ սույն փետրվարի 7-ին Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված անձինք՝ 1966թ. ծնված, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը իրականացրել են Վարդան Սեդրակյանի տան և ամառանոցի վերանորոգումը:
Վարդան Սեդրակյանը նշում է, որ այդ քաղաքական պատվերը զգացել է դեռ աշնանը, երբ հունիսին՝ իր նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը մի քանի անգամ վերահաստատելուց հետո մի զանգվածային լրատվամիջոց իրեն սկսել է կապել «հոկտեմբերի 27-ի» դեպքի, ապա Տիգրան Նաղդալյանի սպանության հետ:
Թեկնածուն մանրամասնեց, որ լրագրողն իրենից փորձել է ճշտել, թե Նաիրի Հունանյանն արդյոք ունեցե՞լ է ինչ-որ «Սասունցի Դավիթ» խումբ, որի անդամ է եղել ինքը՝ Վարդան Սեդրակյանը:
«Ուզում եմ ասել, որ ոճրագործություն իրականացողներն ու քննողները հիմա էլ ողջ են, հարցրե՛ք իրենց»,- ասաց Վարդան Սեդրակյանը և նույնը ավելացրեց Տիգրան Նաղդալյանի սպանության մասով:
Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե իր համար սպասելի՞ էր Պարույր Հայրիկյանի հետ կվերցնի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, որով պահանջում էր ընտրությունները հետաձգելու երկշաբաթյա ժամկետով, նախագահի թեկնածուն նշեց, որ կիրակի օրը, երբ Հայրիկյանը Սահմանադրական դատարան էր դիմում, ինքն արդեն գիտեր, որ երկուշաբթի նա դիմումը հետ է վերցնելու:
ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ նման պահանջով, եթե առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց պատճառով թեկնածուն չի կարողանում նախընտրական քարոզարշավ իրականացնել։










