Ամերիկյան հեռուստաընկերությունները տեղեկություն են տարածել «զոմբիների» հարձակման մասին (տեսանյութ)

14:27 • 12.02.13

Ամերիկյան հեռուստաընկերությունների ուղիղ եթերում ցանցահենները ձայնային նախազգուշացում են տարածել՝ «զոմբի-ապոկալիպսիսի» մասին, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Երկուշաբթի օրը հեռուստաեթերն ընդհատվել է նման հայտարարությամբ։ «Մահացած մարմինները դուրս են գալիս գերեզմաններից»,-ասվել է հեռուստաեթերում։


Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցանցահենները վնասել են KRTV և CW հեռուստաընկերությունների վթարային նախազգուշացման համակարգը։

 

RTV հեռուստաընկերության եթերում զոմբիների մասին ձայնային տեղեկությունը հեռուստադիտողները լսել են գովազդային ընդմիջման ընթացքում։ CW հեռուստաընկերության եթերում նախազգուշացումը հնչել է հանրահայտ Steve Wilkos Show հեռուստածրագրի ընթացքում։