Ալավերդիում մեքենան շրջվել է ձորը. կա երկու տուժած

09:56 • 13.02.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.31-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի պոմպակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված հասցեում պատահար չի հայտնաբերվել: Պարզվել է, որ այն տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի Տ2995 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ` 1955թ. ծնված Դավիթ Կոնինյանը և ուղևոր` 1962թ. ծնված Վարուժան Կոնինյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ:


Ըստ հերթապահ բժշկի` Վ.Կոնինյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Դ.Կոնինյանինը` ծանր: