Ռուսաստանում հայ երիտասարդի մարմնից 2-մետրանոց խողովակ են հեռացրել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով 27-ամյա Ալեքսանդր Անտոնյանը ծանր վնասվածք է ստացել. 5 սմ տրամագծով ջրատար խողովակը մտել է նրա մարմինը, գրում է Life News-ը։
Առջևից գնացող բեռնատարի միջից տասնյակ մետաղական խողովակներ սկսել են թափվել ճանապարհին, որոնցից մի քանիսն էլ վնասել են Անտոնյանի մեքենան։
«Ես անմիջապես չհասկացա, թե ինչ է կատարվում։ Փորձում էի շրջել ղեկը, երբ տեսա, որ խողովակները թափվում են։ Հանկարծակի մարմինս քարացավ, ես չէի կարողանում շարժվել, միայն նայում էի, թե ինչպես է մեքենան ընկնում առուն։ Մի քանի վայրկյան անց հասկացա, որ իմ մեջ խողովակ կա»,- հիշում է Անտոնյանը։
Նա փորձել է հանել օտար մարմինը, սակայն կորցրել է գիտակցությունը։ Եվ չնայած տուժածը եղել է անգիտակից վիճակում, նրա սիրտը դեռևս բաբախել է։ Զննելուց հետո նրան անմիջապես վիրահատել են։
«Ես շնորհակալ եմ Աստծուն և բժիշկներին ինձ երկրորդ կյանք պարգևելու համար։ Դա հրաշք է, որ ես ողջ եմ մնացել»,- ասում է Անտոնյանը։
Տեսանյութը դիտել այստեղ։










