Ավստրալիայի խորհրդարանն աբորիգեններին ճանաչել է որպես բնիկ ավստրալացիներ

14:25 • 13.02.13

Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է աբորիգեններին բնիկ ավստրալացիներ ճանաչելու մասին օրինագիծը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Sudney Morning Herald-ին։

 

Փաստաթղթում նշվում է Ավստրալիայի պատմության ընթացքում աբորիգենների «յուրահատուկ նշանակության մասին»։ Դրան աջակցել են ինչպես իշխող կոալիցիան, այնպես էլ ընդդիմությունը։

 

Ըստ որոշ գնահատականների, երբ անգլիացիները սկսել են բնակեցնել Ավստրալիան և 1788թ. ստեղծել այնտեղ առաջին բրիտանական գաղթօջախը, մայրցամաքում այդ ժամանակ բնակվել է մինչև 1 մլն տեղաբնակ։ 1921թ. համաճարակների, ավանդական կենսակերպի խախտման և ճնշումների հետևանքով նրանց թիվը կրճատվել է մինչև 60 հազար։ Այժմ նրանց թիվը 50 հազար է։