Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին ու շրջվել
Փետրվարի 13-ին` ժամը 13:44-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Մուղնի գյուղի հատված) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 274 ՏՍ 43 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Սիմոնյան Անուշավան ծնվ.1951թ.) բախվել է կամրջի արգելապատնեշին և շրջվել, ինչից Ա. Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:










