Բրիտանուհի շիկահերը խելացի է Էյնշտեյնից, Գեյթսից ու Հոքինգից

09:53 • 13.02.13

Միացյալ Թագավորության Էսեքս կոմսությունից 16-ամյա աշակերտուհին կոտրել է շիկահերների մասին կարծրատիպը. Լորեն Մարբի IQ-ն (մտավոր կարողությունը) կազմել է 161 բալ, հայտնում է Pravda.ru-ն։ Սա ավելին է, քան մեծ մտավորականներ Բիլ Գեյթսի, Սթիվեն Հոքինգի և Ալբերտ Էյնշտեյնի ցուցանիշերը։

 

Լորենի հետաքրքրությունները տարբեր են. նա սիրում է հեռուստացույցով դիտել «դեղին» հաղորդումներ և հիանալ Պերիս Հիլթոնով։ Սակայն, մազերի գույնից զատ, Լորենն ընդհանուր ոչինչ չունի այս սկանդալային շիկահերի հետ. ներկայում նա մոլորակի ամենախելացի դեռահասն է, գրում է Еxaminer-ը։

 

IQ-ի թեստը հանձնելիս ինքն էլ չի սպասել, որ դրա արդյունքն այդքան բարձր կլինի. Լորենի հասակակիցների մտավոր կարողության միջին բալը 100-ն է։

 

Լորենի մայրը՝ 45-ամյա Սյու Մարբն ասել է, որ էսեքսի աղջիկներին հաճախ համարում են հիմարիկներ։ «Էսեքսի աղջիկների կերպարը սովորաբար բացասական է։ Մարդիկ կարծում են, որ բոլոր նրանք, հատկապես՝ շիկահերները, հիմարիկ են։ Լորենը շիկահեր է, և նա կոտրեց այդ կարծրատիպը»,- ասել է նա։

 

Այժմ աղջիկը պատրաստվում է ընդունվել Քեմբրիջի համալսարան և հուսով է մի հրաշալի օր դառնալ հայտնի, ինչպես իր սիրելի դերասանուհին՝ Դենիզ վան Օուտենը, ով, ի դեպ, նույնպես շիկահեր է։