Ղրղըզստանում նշում են Պահպանակի միջազգային օրը

21:25 • 13.02.13

Ղրղըզստանում «Վերարտադրողական առողջության դաշինք» կազմակերպության ջանքերով նշում են պահպանակի միջազգային օրը, հայտնում է Российская Газета-ն:


Այդ երկրի հեռուստատեսությունն ու ռադիոկայաններն այդ առիթով հեռարձակելու են թեմատիկ հաղորդումներ, որոնք, խորհրդային արտահայտությամբ ասած, վերաբերում են «թիվ 2 արտադրանքներին»:


Ակցիայի նախաձեռնողների մտահղացմամբ կանցկացվեն վիկտորինաներ: Երիտասարդներն ու աղջիկները պետք է պահպանակին նվիրված ձոներ, ինչպես նաև պատմություն գրեն՝ կյանքում դրանց ամենաանհավանական կիրառության մասին (բացի նպատակայինից):


Նախատեսվում են նաև ֆլեշ մոբեր և անվճար պահպանակի բաժանում երկրի 5 շրջաններում:
Կառույցը ենթադրում է, որ տոնը ավանդական կդառնա:

Այսօր՝ փետրվարի 13-ին, սիրահարների տոնից առաջ աշխարհում նշում են Պահպանակի միջազգային օրը: