Դոնեցկում վթարված օդանավի ուղևորների թվում կային Շախտյոր-Բորուսիա խաղը դիտելու մեկնած ֆուտբոլի երկրպագուներ (թարմացված)

23:29 • 13.02.13

«Օդեսա-Դոնեցկ» չվերթի Ан-24 օդանավի վթարի զոհերի քանակը աճել է՝ դառնալով 5, հաղորդում է Ուկրաինայի Դոնեցկի մարզի ԱԻՆ-ը: Օդանավում 44 ուղևոր է եղել: 

 

39 ուղևորների հաջողվել է փրկվել, հաղորդում է Forbes.ru-ն: Ուղևորների թվում կային ուկրաինական Շախտյորի և Դորտմունդի Բորուսիայի միջև կայանալիք հանդիպումը դիտելու մեկնած ֆուտբոլի երկրպագուներ: 

 

Ուկրաինական «Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության Օդեսա-Դոնեցկ չվերթն իրականացնող Ан-24-ը վթարային վայրէջք է կատարել Դոնեցկի մոտակայքում: Դուրս գալով թռիչքուղուց՝ այն կողաշրջվել է, մասերի բաժանվել և այրվել, հաղորդել են Ուկրաինայի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: