Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Փետրվարի 13-ին` ժամը 10:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 33ա շենքի 114-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 10։53-ին հրշեջ - փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 62-ամյա Լևոն Հարությունյանի դին:










