Պայթյուն Մեծամորի գազի լցակայանում, կա մեկ տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղակայված ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեծամոր քաղաքի Կոմունալ ձորի թիվ 3 հասցեում գտնվող «Կարինե Մարգարյան» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանի կոմպրեսատորային սրահում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը ուղեկցվել է պայթյունով:
Պայթյունից փլուզվել է սրահի արտաքին պատից` 5-6 քմ և վնասվել սրահի տանիքը` 5-6 քմ:
Պայթյունի հետևանքով 1966 թ. ծնված Գագիկ Մայիլյանը առաջին կարգի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:










