Եվրոպական միությունը կողմ է Վրաստանի և Ռուսաստանի միջև «հարևանական երկխոսությանը»

00:16 • 13.02.13

Եվրոպական միությունը կողմ է հանդես գալիս Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների անցկացմանը, ինչպես վայել է հարևաններին, Թբիլիսիում հայտարարել է Եվրոպական ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է Грузия Online-ը:


«Մենք շատ ենք ցանկանում, որ Վրաստանը և Ռուսաստանն այնպիսի բանակցություններ վարեն, ինչպիսիք բնորոշ են հարևաններին, հաշվի առնելով այն դերը, որը խաղում է Ռուսաստանը չճանաչված հանրապետությունների մասով», - նշել է նա:

 

Ֆյուլեն կարծում է, որ այդ բանակցությունների ընթացքում ակնառու կդառնա Վրաստանի «արտաքին քաղաքականության իրական պատկերը»: «Այդ հստակությունը պետք է օգուտ բերի Վրաստանում բնակվող բոլոր քաղաքացիներին», - ասել է Շտեֆան Ֆյուլեն: