Գերմանուհին, չցանկանալով բաժանվել սիրելի շներից, ինքնասպան է եղել
Գերմանիայի 49-ամյա մի բնակչուհի, ում անունը չի հրապարակվել և ումից տեղի իշխանությունները պատրաստվել են վերցնել տնային կենդանիներին, ինքնասպան է եղել՝ իր հետ սպանելով նաև 10 շներին, հայտնում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Agence France Presse-ին։
Իրավապահների պատմելով, երբ տեղի ոստիկաններն ու չինովնիկները ժամանել են՝ շներին տանելու նպատակով, կինը փակվել է տանը։ Այնուհետև մի քանի կրակոց է լսվել. քիչ անց ոստիկանները հայտնաբերել են կնոջ դին և սպանված 10 ավստրալական հովվաշների։
Հայտնի է դարձել նաև, որ շներից 3-ին հաջողվել է ողջ մնալ, և նրանք այժմ գտնվում են կենդանիների համար նախատեսված կացարանում։










