Հունաստանում երկրորդ շաբաթն է՝ գործադուլ են անում լրագրողները
Հունաստանում երկրորդ շաբաթն է գործադուլ են անում ԶԼՄ-ների աշխատակիցները, գրում է Обозреватель-ը։ Նրանք բողոքում են կրճատումների և աշխատավարձերի նվազման նոր ալիքի դեմ։
Երկրում չի աշխատում հեռուստատեսությունը, ռադիոն և մամուլը։ Նախօրեին ցուցարարները բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաք Աթենքում։ Նրանք երթով հասել են մինչև խորհրդարանի շենք։
Վերջին 3 տարվա ընացքում աշխատանքը կորցրել է մեդիա ոլորտի 3.000 աշխատակից, իսկ լրագրողների աշխատավարձը կրճատվել է 10-20%-ով։
Հունաստանում չեն դադարում բողոքի ակցիաները։ Երկրի ամենախոշոր երկու արհմիությունները հայտարարել են փետրվարի 20-ին համազգային գործադուլի անցկացման մասին՝ ի նշան խնայողության նոր միջոցառումների դեմ բողոքի։










