Կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ

19:00 • 13.02.13

Այսօր կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ։ Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր:


Ինչպես տեղեկանում ենք Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո: