Ստեփանակերտում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը հանրահավաքով են նշել (լուսանկարներ)
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր կայացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաք, որին մասնակցել է նաև Արցախի քաղաքական և հոգևոր իրշանությունները՝ ի դեմս Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի։
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը կարևորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցել են նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ:










