Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ ղարաբաղցի բարերարների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին՝ հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի և Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր ոլորտների զարգացմանը:
Քննարկվել են նաև մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:










