Այսօր Ռադիոյի միջազգային օրն է

10:23 • 13.02.13

Ռադիոյի միջազգային օրը երիտասարդ տոն է, առաջին անգամ այն նշել են միայն 2012թ., հայտնում է calend.ru-ն։ Իսկ այն տոնելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն (ՄԱԿ-ի կրթության, գիտության, մշակույթի հարցերով կազմակերպությունը) կայացրել է 2011թ.-ին։

 

Օրը պատահական չէ ընտրված. հենց 1946թ. փետրվարի 13-ին առաջին անգամ եթերում հայտնվեց «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի շտաբ- բնակարանում։

 

Ինչպես նշում են տոնի հիմնադիրները, այն պետք է ծառայի բոլոր նրանց համագործակցության ամրապնդմանը, ովքեր կապ ունեն ռադիոյի հետ՝ լինեն խոշոր հեռարձակող ընկերություններ, թե առանձին սիրողական կայաններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում բոլոր երկրներին ակտիվ մասնակցել Ռադիոյի միջազգային օրվան։