Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 44-ամյա տղամարդու

10:12 • 13.02.13

Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը փետրվարի 12-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: