Արարատում վրաերթի են ենթարկել 11-ամյա աղջկա

10:17 • 13.02.13

«Միցուբիշի լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 12-ին՝ ժամը 13.45-ին, Արարատի մարզի Շահումյան-Գոլեցյան եղբայրներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածքներ։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարորդը աղջկան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: