Սաակաշվիլիի մեքենայի վրա ձվեր են նետել

16:58 • 13.02.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Զուգդիդի շրջանի Նարազենի գյուղում բողոքի ակցիաներով են դիմավորել, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Նախագահի ավտոշարասյան ճանապարհը փորձել են փակել տեղի «Պաշտպանի՛ր Վրաստանը» կազմակերպության ղեկավար Կախա Միկայան և կազմակերպության այլ անդամներ։

 

Սաակաշվիլիի մեքենայի վրա ձվեր են նետել և սպառնալիքներ հնչեցրել։


Ոստիկանները փորձել են ամբոխին հեռացնել Սաակաշվիլիի ճանապարհից։